00:00:00

ԶՈՒ ԳՇ պետը պատվոգրեր ու նվերներ է հանձնել մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններին

20:11, 25 մարտ 2023 Հասարակություն

Նոր ձեւաչափով անցկացվող վարժական հավաքների առաջին հոսքի պահեստազորայիններն այսօր՝ մարտի 25-ին, ավարտել են իրենց 25-օրյա հավաքները։ 

Այդ կապակցությամբ  զորամիավորումներից մեկում անցկացվել է հանդիսավոր միջոցառում։ 

Ողջունելով վարժական հավաքներին ներգրավված պահեստազորայիններին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն իր եւ պաշտպանության նախարարի անունից շնորհակալություն է հայտնել հավաքներին մեծ պատրաստակամությամբ ներգրավվելու, մարտական հերթապահության ընթացքում ցուցաբերած աչալրջության եւ կարգապահության համար։ 

Կարեւորելով 25-օրյա հավաքների դերն ու դրանց ընթացքում պահեստազորայինների՝ զինվորական գիտելիքների շարունակական բարձրացման անհրաժեշտությունը, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններին պարգեւատրել է պատվոգրերով եւ արժեքավոր նվերներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր