00:00:00

Ողբերգшկшն դեպք՝ Գեղարքունիքում․ գնացքը հարվածել է 45-ամյա տղամարդուն. վերջինս տեղում մահացել է

15:45, 25 մարտ 2023 Պատահարներ

Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք​ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ​ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել Սեւան բժշկական կենտրոնից, ովքեր հայտնել են, որ Վարսեր գյուղում գնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացուն, ով տեղում մահացել է:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի Հրազդան-Սեւան ՊԿ 6-7- 80 կմ հատվածում՝ Վարսեր բնակավայրի վարչական տարածքում, ​ երկաթգծից 1 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է տղամարդու դի:

Մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 45-ամյա Սամվել Վ.-ն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 24-ին, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ժամը քանիսին է նշված հատվածով գնացքն անցել:

Օպերատիվ են գործել Սեւանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նաեւ տեղում բուժօգնություն ցուցաբերեցին մի քաղաքացու, ում ինքնազգացողությունը վատացել էր:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի փաստով էլ Սեւանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր