Իրանում երկրաշարժից տուժել է առնվազն 165 մարդ։ Այդ մասին հայտնում է Tasnim-ը։
Հիշեցնենք, առավոտյան Իրանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնը գտնվել է Իրանի Խոյ քաղաքից 35 կմ հարավ։
Ստորգետնյա ցնցումներ զգացվել են նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։