00:00:00

Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը

20:01, 24 մարտ 2023 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հռոմի ստատուտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կայացրած որոշումը և Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը։  Պեսկովը «Подъём» տելեգրամի ալիքին ասել է, որ Երևանը դեռևս չի հստակեցրել իր դիրքորոշումը։

«Դեռ ոչ։ Դա կքննարկենք մեր գործընկերների հետ»,- ասել է Պեսկովը։

Սահմանադրական դատարանը ճանաչել է սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր