ԱՄՆ-ն չի ձգտում Իրանի հետ պատերազմի կամ տարածաշրջանում այլ զինված հակամարտության, ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին։
«Մենք Իրանի հետ պատերազմի չենք ձգտում։ Մենք այս երկրի հետ զինված հակամարտության (կամ) տարածաշրջանում մեկ այլ պատերազմի չենք ձգտում»,- CNN-ին տված հարցազրույցում ասել է նա։