SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ օրը, ժամը 02։00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մոտ 2 ամսական երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի օպեր լիազորի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 2 ամսական Սիլվի Խ․-ն է։
Հիվանդանոց են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանցում երեխայի 27-ամյա մայրը հայտնել է, որ նույն օրը, ժամը 01։00-ի սահմաններում իր դստեր ինքնազգացողությունը վատացել է և, հավանաբար, տանն էլ մահացել է։
Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։