00:00:00

Եթե ռուսական և ամերիկյան բանակների միջև պատերազմ սկսվի, հետևանքները կլինեն հրեշավոր. Մեդվեդև

12:52, 24 մարտ 2023 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի բանակների միջև բախման հետևանքները հրեշավոր կլինեն, զգուշացրել է ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով ռուսական լրատվամիջոցների, այդ թվում՝ ՏԱՍՍ-ի և VKontakte-ի օգտատերերի հարցերին։

«Հասկանալ, թե որ բանակն է առաջինը, որն է երկրորդը, կամ որը քսանմեկերորդը, հնարավոր է միայն իրական հակամարտության ընթացքում, սա մեկ: Եվ երկրորդ՝ ասել, որ ամերիկյան բանակը առաջինն է, իսկ մեր երկրորդը, ճիշտ չէ մի պարզ պատճառով: Եթե այս բանակները պատերազմեն, ինչպե՞ս ենք որոշելու հաղթողին։ Հասկանալի է, որ այս դեպքում հաղթող չի լինի»,- ասել է քաղաքական գործիչը։

«Կարևոր չէ, թե քանի հրթիռ է խոցվելու Ամերիկայի կամ Ռուսաստանի Դաշնության երկնքում, դրանցից մի քանիսը երաշխավորված պարտություն են հասցնելու հակառակորդին... Դրա հետևանքները կլինեն հրեշավոր, իսկ հետո անհնար կլինի ասել, թե որ բանակն է առաջինը, որը՝ երկրորդը»,- եզրափակել է Մեդվեդևը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր