00:00:00

Որպես անհետ կորած որոնվող 24-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է шնդունդում. Shamshyan.com

21:45, 23 մարտ 2023 Պատահարներ

Այսօր՝ մարտի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն և ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ավտոմեքենան գահավիժել է ձորը:

Ոստիկանները, փրկարարներն ու պարեկները մոտ 500 մետր խորությամբ անդունդում հայտնաբերել են Opel մակնիշի ավտոմեքենա։

Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի: Դեպքի վայր են ժամանել նաև մահացածի հայրն ու հարազատները։ Պարզվել է, որ այսօր առավոտ ժամը 06:00-ից իրավապահները երիտասարդին որոնում էին որպես անհետ կորած:

Մահացածը Լոռու մարզի բնակիչ, 24-ամյա Հովհաննես Կ.-ն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր