00:00:00

Կհանդիպեն Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները

19:54, 23 մարտ 2023 Աշխարհ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 29-ին Մոսկվայում կհանդիպի Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Աբդոլահիանի հետ:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ նախարարները մտքեր կփոխանակեն արդի միջազգային հարցերի, այդ թվում՝ Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակի, Սիրիայի, Աֆղանստանի, Անդրկովկասի և Կասպից ծովի իրադրության շուրջ:

Ակնկալվում է, որ կողմերը հանդիպմանը կվերանայեն երկկողմ օրակարգը` շեշտը դնելով առևտրատնտեսական բաղադրիչի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր