Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին ասել է, որ իր երկիրը մոտ ապագայում ակնկալում է 240 միլիոն եվրո ստանալ Խաղաղության եվրոպական հիմնադրամից՝ Ուկրաինային զենքի մատակարարումները վերաֆինանսավորելու համար։ Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի նախօրեին լրագրողներին ասել է նա։
Նրա խոսքով՝ Լեհաստանն այս հիմնադրամից արդեն ստացել է մոտ 200 մլն զլոտի (մոտ 45 մլն դոլար)՝ «Ուկրաինայի համար» զենքի ձեռքբերումը վերաֆինանսավորելու համար։
Վարչապետը հավելել է, որ Լեհաստանը ոչ միայն արդիականացված զենք է ստանում արտերկրից, որն այնուհետեւ անցնում է Կիեւին, այլեւ ուժեղացնում է սեփական բանակը, ստանում ֆինանսական մեծ ռեսուրսներ։
«Մենք նաեւ ցանկանում ենք եւս 240 միլիոն եվրո խնդրել, այսինքն՝ եւս մեկ միլիարդ զլոտի, հավանաբար, առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, կստանա Լեհաստանը», - ասել է Մորավիեցկին: