Մարտի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմանում «Հաղթանակ» կամրջով անցնող երիտասարդ աղջիկը նկատել է, որ մի երիտասարդ տղա կամրջի վտանգավոր եզրագիծն անցել և փորձում է իրեն ցած նետել, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ աղջիկը, մոտենալով քաղաքացուն, կարողանում է հոգեբանական ճիշտ զրույց անցկացնել, ապա ժամանում են պարեկները, և, ի վերջո, հաջողվում է քաղաքացուն փրկել։ Նրան տեղափոխեն են Ոստիկանության Կենտրոնական բաժին։
Փրկվածը օտարերկրյա քաղաքացի է, պատճառը եղել է այն, որ ինքն այսօր տեղեկացել է, որ մայրը մահացել է, ու ինքը հուսահատվել է, որ այդ պահին իր ծնողի մոտ չէ, փորձել է ինքնասպան լինել։