00:00:00

Տաջիկստանում եւս հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

05:53, 23 մարտ 2023 Աշխարհ

Տաջիկստանում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 10 հազար բնակչություն ունեցող Ռաշտա քաղաքից 51 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ 10 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր