Չորեքշաբթի օրը Թուրքիայի արևելյան հատվածում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Յեշիլյուրտ քաղաքից 21 կմ հարավ, որտեղ ապրում է 13,7 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։