Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն չորեքշաբթի օրը՝ մայիսի 22-ին, երկրի Գերագույն ընտրական հանձնաժողով (YSK) (Կենտրոնական ընտրական հանձնաժողով) մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում որպես նախագահի թեկնածու գրանցվելու դիմում է ներկայացրել։
«Նախագահի թեկնածության մեր փաստաթղթերը պատրաստել և ներկայացրել ենք Գերագույն ընտրական հանձնաժողով, լավագույնն եմ մաղթում մեր երկրին ու ազգին»,-նշել է Քըլըչդարօղլուն։
Երեքշաբթի օրը՝ մարտի 21-ին, Թուրքիայի ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար փաստաթղթեր է ներկայացրել YSK։
Ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար նախագահի թեկնածուն պետք է հավաքի ձայների ավելի քան 50%-ը։
Հակառակ դեպքում կկայանա երկրորդ փուլ, որին կմասնակցեն առաջին փուլում ամենաշատ աջակցություն ստացած երկու թեկնածուները։
Երկրորդ փուլում ձայների մեծամասնության քվեն ստացած թեկնածուն հինգ տարով կնտրվի Թուրքիայի նախագահ։