Մարտի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։35-ի սահմանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էստացվել, որ Թևոսյան փողոցի 73/3 հասցեին հարակից վայրում տեղադրված վագոն-տնակում դի կա, գրում է shamshyan.com-ը։
Դեպքի վայր հասած ոստիկաններն ու պարեկները նշված վագոն-տնակում, անկողնու մեջ հայտնաբերել են տղամարդու դի։
Մինչ տեղում աշխատում էին իրավապահները, պարզվեց, որ մահացածը Երևանի բնակիչ, 67-ամյա Աշոտ Զաքարյանն էր։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։