Երեկ՝ մարտի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս նկատում են, որ VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է սխալ շարքերի վերադասավորում կատարելով:
Պարեկները մի քանի անգամ «կա՛նգ առ» պահանջ են ներկայացնում, սակայն վարորդը դիմում է փախուստի:
Լամբադա կամրջի հարևանությամբ Նիվան հարվածում է պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված ծառայողական ավտոմեքենայի:
Բախման հետևանքով 26-ամյա պարեկ Նարեկ Մաթևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվում է «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ:
Պարեկները տեղում բռնում են Նիվայի վարորդին։ Նա Իջևան քաղաքի բնակիչ 39-ամյա Գրիգոր Այդինյանն է։ Եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի: