00:00:00

Պարեկների ու բժիշկների անհետաձգելի գործողությունների շնորհիվ երեխայի կյանք է փրկվել

20:44, 21 մարտ 2023 Պատահարներ

Պարեկային ծառայության կազմավորման ընթացքում բազմիցս ընդգծվել է, որ նորաստեղծ ծառայության նպատակը ոչ թե պարզապես պատժիչ գործառույթ իրականացնող ոստիկանություն ունենալն է, այլ հանրությանը պատշաճ ծառայություններ մատուցող ու հասարակությանն օգնող ոստիկանության ձևավորումը։ Տեղեկացնում է Ներքին գործերի նախարարությունը։ 

Քաղաքացուն օգնության հասնելու հերթական դեպքն արձանագրվեց մարտի 21-ին՝ Գյումրիում։

Գյումրիի Սայաթ-Նովա փողոցում մի քաղաքացի մոտեցել է ծառայություն իրականացնող ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի ծառայողներ Սերգեյ Մուրադյանին ու Մնացական Դավթյանին և հայտնել, որ իր 2,5 տարեկան երեխան ծայրահեղ ծանր վիճակում մեքենայի մեջ է, իսկ ինքը լարված վիճակում դժվարությամբ է ավտոմեքենան վարում։ Քաղաքացին պարեկներին խնդրել է երեխային տեղափոխել հիվանդանոց։

Պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայով մորն ու երեխային հասցրել են Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։ Բժիշկները ցուցաբերել են անհրաժեշտ առաջին օգնություն, ինչից հետո երեխան Գյումրիից տեղափոխվել է Երևան՝ «Արաբկիր» բժշկական կենտրոն։

Այս պահին երեխայի առողջական վիճակը կայուն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր