Այսօր՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16:55-ի սահմաններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի փողոցում՝ Էրեբունու թանգարանի հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի բնակիչ 42-ամյա Էդգար Վարդանյանի վարած Mercedes E230 մակնիշի ավտոմեքենայում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։