Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցների մասին: Այս մասին գրում է Rheinische Post-ը։
«Դրանք երկար խոսակցություններ են, երբեմն 1, երբեմն 1,5 ժամ: Երբեմն գերմաներեն, երբեմն թարգմանությամբ: Եվ Պուտինը միշտ շատ քաղաքավարի է»,- ասել է Շոլցը հրատարակությանը:
Միևնույն ժամանակ, Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ կողմերը փոխզիջման չեն գնում և պահպանում են ուկրաինական հակամարտության վերաբերյալ իրենց տեսակետների արմատական տարբերությունները։
Նրա խոսքով՝ պետք է պատրաստ լինել նրան, որ հակամարտության լուծումը կարող է երկար տևել, և նույնիսկ երբ առճակատումն ավարտվի, ամեն ինչ անմիջապես չի վերադառնա իր բնականոն հունին։«Բայց մենք ևս չպետք է դադարեցնենք մեր ջանքերը՝ վերջ դնելու այս հակամարտությանը»,- ամփոփել է քաղաքական գործիչը։