00:00:00

Բլինքենը հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնականի առաջիկա հրաժարականի մասին

20:11, 20 մարտ 2023 Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը լքելու է իր պաշտոնը:  

 

Ինչպես հաղորդում է  «ՏԱՍՍ»-ն, այս մասին մարտի 20-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Բլինքենը տեղեկացրել է, որ Դոնֆրիդը պատրաստվում է լքել Պետքարտուղարությունը մինչև մարտ ամսի վերջը և շնորհակալություն է հայտնել նրան իր աշխատանքին ու ԱՄՆ ժողովրդին նվիրված լինելու համար:

Դոնֆրիդի թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնում հաստատել է ԱՄՆ Սենատը 2021 թվականի սեպտեմբերին։ Ամերիկյան ԱԳՆ-ում նա վերահսկում է, մասնավորապես, Ռուսաստանի հետ հարաբերություններին վերաբերող հարցեր։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր