00:00:00

Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայում փետրվարյան երկրաշարժերի հասցրած վնասը գերազանցել է 104 մլրդ դոլարը

18:33, 20 մարտ 2023 Աշխարհ

Նախնական տվյալներով՝ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժերի հասցրած վնասը գերազանցել է 104 մլրդ դոլարը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Թուրքիային եւ Սիրիային օգնության դոնորների Բրյուսելում անցկացվող միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։

«Երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 51 000 մարդ, տուժել՝ ավելի քան 105 000 մարդ։ Նախնական տվյալներով՝ դրանց [երկրաշարժերի] վնասը գերազանցել է 104 մլրդ դոլարը»,- ասել է Էրդողանը` նշելով, որ տարերային աղետն առնչվել է երկրի 11 նահանգներին, որից տուժել է 14 մլն մարդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր