00:00:00

Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Kia Sportage»-ը բшխվել է ճանապարհային տարբերшնշանին, հայտնվել երթևեկելի հատվшծից դուրս և կшխվել դեպի ձորը

09:47, 20 մարտ 2023 Պատահարներ

Մարտի 19-ին, ժամը 20։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան-Գորայք ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 166-րդ կմ-ին «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.) բախվել է ճանապարհային տարբերանշանին, հայտնվել երթևեկելի հատվածից դուրս (մոտ 20 մ) և կախվել դեպի ձորը: Տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոքարշակի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենան անվտանգ տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր