00:00:00

Մոսկվայում 50-ից ավելի տաջիկ և ուզբեկ շինարար ծեծկռտուք է սարքել՝ չկարողանալով պայմանավորվել ճաշելու ժամի շուրջ

17:44, 19 մարտ 2023 Աշխարհ

Մոսկվայում բնակելի համալիրի շինհրապարակում ծեծկռտուք է տեղի ունեցել Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիների միջև, որոնք չեն կարողացել պայմանավորվել ճաշարան այցելելու ժամի շուրջ: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ Baza թելեգրամյան ալիքին հղումով:

Աղբյուրի համաձայն՝ 2023 թվականի մարտի 18-ի վաղ առավոտյան «Օստրով» բնակելի համալիրի շինհրապարակում ավելի քան 50 բանվոր զանգվածային ծեծկռտուք է կազմակերպել՝ զինված ամրաններով և մուրճերով։ Նրանք չեն կարողացել պայմանավորվել ճաշարան այցելելու ժամի շուրջ։ Պարզվել է, որ Ուզբեկստանի քաղաքացիները ցանկացել են ուտել Տաջիկստանի քաղաքացիներից առաջ, որոնք, իրենց հերթին, չեն ցանկացել զիջել ու գործընկերներից ավելի ուշ ճաշել։

Զանգվածային ծեծկռտուքի արդյունքում որոշ շինարարներ շտապ բժշկական օգնության կարիք են ունեցել։ Տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունք։

Հստակեցվում է, որ «Օստրով» բնակելի համալիրը համարվում է բիզնես դասի օբյեկտ։ Դրա շինարարությունն իրականացնում է թուրքական ANT Yapi Sanayi ve tijaret Anonymous Shirketi ընկերությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր