00:00:00

Ճանապարհատրանսպորտային պшտшհար Ասկերան քաղաքում. տուժել է մեկ քաղաքացի

23:24, 18 մարտ 2023 Պատահարներ

Մարտի 15-ին ժամը 16:48-ին, ԱԻՊԾ Ասկերանի շրջանային բաժնի 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի Շահումյան փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել` անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր է մեկնել Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ-փրկարարական մասի մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ իրար են բախվել Ասկերան քաղաքի բնակիչների վարած Opel և ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։
 
Ճանապարհատարանսպորտային պատահարի հետևանքով, Ասկերան քաղաքի բնակիչ Է. Հ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները։
 
Բժիշկներից ստացված տեղեկության համաձայն, տուժածի վիճակը գանահատվել է բավարար և դուրս է գրվել հիվանդանոցից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր