00:00:00

Իրանում պատմել են Բուշերի ատոմակայանի ռեակտորների վառելիքը տեղափոխելու համար կոնտեյների փորձարկման մասին

22:54, 18 մարտ 2023 Աշխարհ

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտնել է, որ մտադիր է երկրի Բուշերի ատոմակայանում ռեակտորի վառելիքի փոխադրման համար օգտագործվող կոնտեյների տաք փորձարկումներ անցկացնել , հաղորդում է Tasnim-ը:

Շաբաթ օրը Մոհամմադ Էսլամին լրագրողներին ասել է, որ Բուշերի ատոմակայանից վառելիքի փոխադրման համար ստանդարտ եւ անվտանգ կոնտեյներ տեղափոխվում է հարավային նավահանգստային Բանդար Աբաս քաղաքից Բուշերի նավահանգիստ եւ պետք է ենթարկվի տաք փորձարկման:

Բարձր գնահատելով ԻԱԷԿ-ի հաջողություններն ընթացիկ իրանական տարում, որն ավարտվում է երկուշաբթի օրը, Էսլամին նշել է, որ հայրենի գիտնականները ավելի քան 150 գիտական եւ տեխնոլոգիական ձեռքբերումներ ունեն:

Նա ընդգծել է նաեւ միջուկային արդյունաբերության ներդրումը բժշկության ոլորտում՝ նշելով, որ վերջին ամիսներին պլազմային թերապիա է ստացել ավելի քան 300 պացիենտ։

Էսլամին հունվարին ասել էր, որ Իրանը ռադիոդեղամիջոցների արտադրությամբ աշխարհի առաջատար հինգ երկրներից է, դրանք արտահանվում են արտասահմանյան ինը երկրներ։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր