00:00:00

Մեծ Բրիտանիան պատրաստ է օգնել Ղազախստանին նավթի եւ գազի արտահանման այլընտրանքային ուղիներ գտնել. Քլեւերլի

20:35, 18 մարտ 2023 Աշխարհ

Մեծ Բրիտանիան պատրաստ է օգնել Ղազախստանին նավթի եւ գազի արտահանման այլընտրանքային ուղիներ որոնելու հարցում, ինչպես նաեւ խոստանում է ներդրումներ կատարել երկրում։ Այս մասին շաբաթ օրն իր այցի ընթացքում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեւերլին, տեղեկացրել է ղազախական «Власть» պարբերականը։

«Ես ղազախական նավթի եւ գազի մատակարարումների խափանման հարցը քննարկելու հնարավորություն ունեի։ Եվ մենք խոսել ենք այն մասին, թե ինչ կարող է անել Մեծ Բրիտանիան, որպեսզի օգնի «Միջին միջանցքի» նախագծին աջակցելու, ղազախական մթերքների, լինի նավթ, գազ, թե որեւէ այլ բան, արտահանման այլընտրանքային ուղիներ գտնելու համար»,- ասել է Քլեւերլին լրագրողների համար ճեպազրույցում։

Նա հավաստիացրել է, որ բրիտանական կողմը կշարունակի համատեղ աշխատանքը Ղազախստանի կառավարության հետ՝ Ղազախստանի տնտեսության պաշտպանության եւ դիվերսիֆիկացման միջոցների ուսումնասիրման ուղղությամբ։

«Մեր շահերին համահունչ է այն, որ Ղազախստանն ունենա միջազգային գործընկերների հետ աշխատելու մի շարք տարբերակներ»,- ընդգծել է Քլեւերլին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր