00:00:00

Աղդամում արկ է պայթել, էքսկավատորի վարորդը՝ վնասվածք ստացել

19:40, 18 մարտ 2023 Պատահարներ

Աղդամի շրջանի Աֆեթլի գյուղի գյուղատնտեսական հողատարածքում պայթյուն է որոտացել։

Գյուղի բնակիչ Էլմիր Յուսիֆովը էքսկավատորով խրամատ փորելիս դիպել է հողի մեջ թաղված չպայթած արկին, APA-ին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Արդյունքում պայթյուն է եղել։ Միջադեպի ժամանակ վնասվել է տեխնիկան։

Դեպքի վայրն ուսումնասիրելիս հայտնաբերվել է ևս մեկ չպայթած հակատանկային ական։ Յուսիֆովը ստացել է թեթև վնասվածք։ Փաստը հետաքննվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր