Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 11:15-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 21-ամյա Ռուդոլֆ Խ․-ի վարած PEUGEOT մակնիշի և 40-ամյա Կարեն Գ․-ի վարած Vaz 21-703 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով Կարեն Գ․-ի ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչներ 54-ամյա Կարինե Հ․-ն, 29-ամյա Լուսինե Հ․-ն և Ռուդոլֆ Խ․-ն և նրա ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչներ 22-ամյա Սերժ Բ․-ն, 22-ամյա Արկադի Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևան բժշկական կենտրոն։
վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվ են գործել Իջևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը և օպրատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ վիրավորներին պատգարակներով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, բժիշկներն էլ, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի և վաշտի հրամանատար Արտակ Օհանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Գարեգին Գուլքանյանն ու Վաղարշակ Միքայելյանը։
Ժամանել են նաև Ոստիկանության Իջևանի բաժնի հերթապահ խումբը՝ հերթապահ մասի պետ Սարհատյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։