Մարտի 18-ին՝ ժամը 11։12-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջեւան-Նոյեմբերյան հատվածի 19-րդ կմ-ին բախվել են Peugeot (վարորդ` Ռ․ Խ․, ծնված 2002 թ.) եւ Lada Priora (վարորդ` Կ․ Գ․, ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Lada Priora մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւոր Կ․ Հ․-ն (ծնված 1969 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Lada Priora մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել մյուս ուղեւոր Լ․ Հ․-ին (ծնված 1994 թ.) եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Կ. Հ․-ն եւ Լ. Հ․-ն հոսպիտալացվել են, իսկ վարորդ Կ. Գ․-ն տեղի ուժերով տեղափոխվել է Իջեւանի ԲԿ: