Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ մարտի 10-ին, 14-ին, 15-ին, Նոր Նորքում՝ մարտի 10-12-ը, 15-ին։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ ներկայացնելով մարտի 9-15-ն ընկած ժամանակահատվածում Երևանում մթնոլորտային օդի որակը։
Ըստ կենտրոնի՝ ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում մարտի 9-ին, 10-ին, 12-14-ը, Նոր Նորքում՝ մարտի 9-ին, 11-ին, 13-ին, 14-ին, Արաբկիրում՝ մարտի 15-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունն էլ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ մարտի 15-ին։