Մարտի 18-ին, ժամը 02։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող հագուստի խանութներից մեկից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սևակի փողոցում գտնվող հագուստի խանութներից մեկի պահեստում (մոտ 20 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։44-ին, մարվել՝ 03։06-ին։ Այրվել են հագուստ և կոշիկ (մոտ 2 խմ), ջերմահարվել՝ առաստաղը (մոտ 1, 5 քմ) և պատերը (մոտ 2 քմ)։