00:00:00

Դիլիջան-Իջեւան ճանապարհին մեքենան բախվել է ժայռից պոկված քարին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

23:19, 17 մարտ 2023 Պատահարներ

Մարտի 17-ին, ժամը 21։33-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ժայռից պոկված քարին եւ բռնկվել:

Ըստ նախնական տվյալների կան տուժածներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։53-ին, մարվել՝ 22։11-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր