00:00:00

ՊՆ ծшռшյողը Նորատուսում Mitsubishi-ով շուռ է եկել ու հայտնվել է ձորում. shamshyan.com

16:04, 17 մարտ 2023 Պատահարներ

Երեկ՝ մարտի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com կայքը՝ ժամը 18։10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Կամո Ա․-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 42 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ճանապարհի ձախակողմյան ձորակում։

Վթարի հետևանքով Կամո Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։  Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, քանի որ պարզվել է, որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր