Ռուսաստանի Դաշնությունը բարձր է գնահատում Էրդսողանի խաղաղապահ գործունեությունը և միջնորդական ծառայություններ մատուցելու փորձերը։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ի տեղեկացմամբ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու առաջարկը։
Նշենք, որ Թուրքմենստանի Ազգային ժողովի ղեկավար, երկրի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի նախօրեին առաջարկել է Էրդողանին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի։
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պիտեր Սիյարտոն հայտարարել էր, որ Հունգարիան կողմ է Թուրքիայի նախագահին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրմանը՝ Ուկրաինայի հարցով բանակցություններում միջնորդության համար։
«Մենք բարձր ենք գնահատում պարոն Էրդողանի ջանքերը, նրա խաղաղապահ գործունեությունը, միջնորդական ծառայություններ մատուցելու փորձերը և նրա վերաբերմունքը ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։