00:00:00

Իրան-Իրաք սահմանին 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

06:59, 17 մարտ 2023 Աշխարհ

Իրանի և Իրաքի սահմանին 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 22։32-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 349 հազար բնակչություն ունեցող Սանանդաջ իրանական քաղաքից հարավ-արևմուտք, օջախը՝ 10 կմ խորության վրա։

 

Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

 

Հիշեցնենք՝ երեկ էլ 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Իրանում, որի ցնցումները զգացվել էին ՀՀ տարածքում ևս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր