00:00:00

Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցույցի ժամանակ

19:51, 16 մարտ 2023 Աշխարհ

Փարիզի Կոնկորդի հրապարակում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի ժամանակ։

Հինգշաբթի օրը կենսաթոշակային բարեփոխումների հակառակորդները հավաքվել էին Ֆրանսիայի Ազգային ժողովի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար օրենքի նախագծի քվեարկությունը, որը, ի վերջո, չկայացավ վարչապետի որոշման պատճառով։

Ավելի ուշ ցուցարարները տեղափոխվել են Կոնկորդի հրապարակ, որտեղից ոչ հեռու գտնվում է Ելիսեյան պալատը։

Ակցիան խաղաղ է անցել, սակայն արդեն երեկոյան ցուցարարները սկսել են պատնեշներ կառուցել, այնուհետև այրել դրանք։ Բացի այդ, նրանք սկսել են քարեր ու շշեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Ի պատասխան՝ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր