00:00:00

Վահե Ղազարյանը փոխոստիկանապետներ է նշանակել

23:44, 16 մարտ 2023 Իրավական

Այսօր՝ մարտի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել, որով տեղակալների է նշանակել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վ․ Ղազարյանի հրամանով Ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի պաշտոնից։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Վ․ Վարդանյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ։

ՀՀ ՆԳՆ նախարարի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Կ․ Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր