00:00:00

Դատարանը Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացրել

17:39, 16 մարտ 2023 Իրավական

Քիչ առաջ տեղեկացանք, որ Վերաքննիչ դատարանը՝ քննելով դատախազության բողոքը, Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացրել։ Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը մերժել էր կալանքի միջնորդությունը եւ դատախազությունն այդ որոշումը բողոքարկել էր վերաքննիչ դատարան։ Վերաքննիչը բեկանել է առաջին ատյանի որոշումը եւ բավարարել դատախազության միջնորդությունը։


Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեի ասուլիսում արած հայտարարությունները, որ պետք է մինչեւ վերջ գնան եւ դատարանները չենթարկվեն՝ մեղմ լինելու հորդորներին, իր դերը խաղացել է եւ դատավորները դա որպես իրենց ուղղված հրահանգ են դիտել ու անցել են կատարման։

Հիշեցնենք, որ Խաչատուրովին մեղադրում են ՊՆ-ին ոչ անհրաժեշտ մի զորամասի տարածքը աճուրդով իր ընկերոջը վաճառելու գործով՝ դատախազությունը որոշել է, որ գույքի իրական տերը եղել է Խաչատուրովը, որն ուրիշի անունով է տնօրինել այդ գույքը։ Մեղադրանքի հիմքում գյուղի հովվի ցուցմունք է, որն ասել է, թե որպես այդ տարածքի տեր ինքը հանդիպել եւ պայմանավորվել է Խաչատուրովի հետ։

Մենք կապվեցինք Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանի հետ, նա, չգիտես ինչու, որոշեց առայժմ բաց չխոսել այդ մասին։ Մեզ ասաց․ «Այս պահին չեմ կարող հաստատել»։ Պաշտպանը դեռևս դատարանի որոշումը չի ստացել, հետևաբար չի կարող ասել՝ դատարանը բավարարե՞լ է կալանքի միջնորդությունը, թե՞ մերժել.

«Որոշման հրապարակումը ամսի 13-ին է եղել, ասել են՝ որոշումը փոստով կառաքենք, ես չեմ ստացել։ Ես հեռախոսով զանգել եմ, ասել են՝ տվյալ չենք տրամադրում, որոշումը կստանաք, կտեսնենք։ Քանի որ ես ինքս չեմ ստացել ու չեմ կարդացել, դրա համար չեմ ուզում հաստատել կամ հերքել։ Ընդամենը կարող եմ ասել, որ մեզ հրավիրել ենք նախաքննական մարմին, գնալու ենք»։ 

Հարցրինք՝ հրավիրել են, որ կալանավորե՞ն․ « Օրենքով այդպես չէ ընդհանրապես, գոնե պետք է տեղյակ լինենք։ Ամեն դեպքում նախաքննական մարմինը ստանալու պահից պետք է ի կատար ածի որոշումը, միջոցներ պիտի ձեռնարկի, բայց այնպես չէ, որ մեզ ասել են՝ եկեք, քանի որ կալանավորելու ենք»,- պատասխանեց պաշտպանը։ 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր