Մարտի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երվանդ Քոչար փողոցում «SAS» սուպերմարկետի դիմաց տղամարդու դի կա, գրում է shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի, ում ինքնությունը պարզվում է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։