00:00:00

Սյունիքի մարզում ավտոմեքենшն դուրս է եկել ճանապարի երթևեկելի գոտուց և մոտ 15 մետր գլորվել՝ հայտնվելով դաշտшմիջյան հատվածում. հոսպիտшլացվել է 4 զինծшռայող

13:26, 16 մարտ 2023 Պատահարներ

2023թ․ մարտի 15-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող, որոնցից երեքի վիճակը եղել է բավարար, մեկի վիճակը՝ միջին ծանրության։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

«Նախնական տվյալներով վերջիններս վնասվածքներն ստացել են մարտի 15-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Սիսիան-Իշխանասար ճանապարհի 3 կմ հատվածում նրանցից մեկի կողմից վարած Մերսեդես CLK 320 մակնիշի ավտոմեքենայով՝ մեքենայի կառավարումը կորցնելու հետևանքով ճանապարի երթևեկելի գոտուց դուրս գալու և դաշտամիջյան հատվածում մոտ 15 մետր գլորվելու հետևանքով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև դատաավտոտեխնիկական փորձաքննություն:

Ավտոմեքենայի վարորդը ենթարկվել է սթափության զննման, ըստ որի վերջինիս օրգանիզմում ալկոհոլ չի հայտնաբերվել:

Նախաքննությունը շարունակվում է: Դեպքի հանգամանքները պարզվում են»,- նշված է գրառման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր