00:00:00

Թուրքիայի ՊՆ ղեկավարը հայտարարել է հացահատիկի գործարքը 120 օրով երկարաձգելու վերաբերյալ բանակցությունների մասին

12:16, 15 մարտ 2023 Աշխարհ

Թուրքիան բանակցություններ է վարում հացահատիկի գործարքը 120 օրով երկարաձգելու շուրջ։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը, հաղորդում է Reuters-ը։

«Մենք բանակցությունները սկսել ենք գործարքի սկզբնական տարբերակի համաձայն։ Գործարքի երկարաձգումը շատ կարեւոր է: Մենք կշարունակենք շփումները՝ այն երկարացնելու համար՝ երկու ամսվա փոխարեն 120 օրով»,- ասել  նախարարը։

Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը համաձայնել է երկարաձգել գործարքը 60 օրով՝ մարտի 18-ին դրա ժամկետի լրանալուց հետո։ Հաջորդ օրը ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հաստատեց համաձայնագրի երկարաձգումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր