00:00:00

Հրդեհ Վանաձոր քաղաքում. տուժшծներ չկшն

14:56, 15 մարտ 2023 Պատահարներ

Մարտի 15-ին, ժամը 12:18-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 55/57 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում առկա է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարները փակել են գազատար խողովակի փականը։

Հրդեհը մարվել է ժամը 12։25-ին։ Այրվել են գազի խողովակից արտահոսած գազը, անվտանգության համակարգի կափույրը, կափույրի էլեկտրական լարը, գազատար ռետինե խողովակը և ջերմահարվել գազօջախին հարակից պատը՝ մոտ 0.5 քմ։ Տուժածներ չկան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր