Մարտի 14-ին, ժամը 20:00-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «DAF» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից։
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, սահմանազատել տարածքը, արգելափակված ուղևորին դուրս բերել բեռնատարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։