Երեկ՝ մարտի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Հովհաննես Ե․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին՝ Կանիաշիր գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հովհաննես Ե․-ն և ուղևոր 19-ամյա Լ․ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։