00:00:00

Երևանում թիվ 7 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդի ու տաքսիստի միջև վիճաբшնությունն ավարտվել է դանшկահարությամբ

23:55, 13 մարտ 2023 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` մարտի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել,  որ Մաշտոցի պողոտայում ավտոբուսի վարորդի և տաքսիստի միջև վիճաբանություն է տեղի ունեցել և կա վիրավոր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի գնդի 4-րդ գումարտակի  1-ին վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, տաք հետքերով պարզել են դեպքի հանգամանքները և Բաղրամյան պողոտայում` Գիտությունների ազգային ակադեմիայի հարևանությամբ, հայտնաբերել են թիվ 7 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդ Երևանի բնակիչ 61-ամյա Ավագ Հ.-ին, իսկ Մաշտոցի պողոտայում` տաքսու վարորդ 33-ամյա Գագիկ Կ.-ին։ Վերջիններս ներկայացվել են Ոստիկանության կենտրոնական բաժին։

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով` վիճաբանությունը, որն ավարտվել է դանակահարությամբ, տեղի է ունեցել Մաշտոցի պոոտա 42 հասցեի մոտ և պատճառը եղել է մեքենաների կայանման հարցը։ Ու այդ ժամանակ էլ ավտոբուսի վարորդը, ըստ  տաքսու վարորդի, դանակով հարձակվել է իր վրա, ինքն ինքնապաշտպանվել է` փորձելով նրանից խլել դանակը, և այդ պահին ձեռքի հատվածում վնասվածք է ստացել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր