Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 36-ամյա Սուրեն Փարսադանյանի վարած BMW մակնիշի և 26-ամյա Բեգլար Մնացականյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վթարի փաստով Կոտայքի գումարտակում նյութեր են նախապատրաստվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: