00:00:00

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է 2024 ֆինանսական տարում 24 հիպերձայնային հրթիռ գնել

19:06, 13 մարտ 2023 Աշխարհ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է 2024 ֆինանսական տարում 24 հիպերձայնային հրթիռ գնել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ են պարունակում հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի նախագծի վերաբերյալ տեղեկատու փաստաթղթերը, որոնք հրապարակել է Պենտագոնը։

2024 ֆինանսական տարում ամերիկյան ռազմական գերատեսչությունն ակնկալում է 11 միլիարդ դոլար հատկացնել ազգային ռազմարդյունաբերական համալիրից մի շարք ճշգրիտ կառավարվող զենքեր ձեռք բերելու համար։ Ներդրումները ներառում են հիպերձայնային հրթիռների եւ մեծ հեռահարության այլ հարվածային համակարգերի շարունակական մշակումներ, փորձարկումներ եւ գնումներ, հիպերձայնային հրթիռների նախատիպերի լայնածավալ մշակում եւ 24 հիպերձայնային հրթիռների ձեռքբերում։ Իր հերթին, ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի ներկայացուցիչ, փոխծովակալ Սառա Ջոյները լրագրողների համար ճեպազրույցում հայտնել է, որ Պենտագոնն ակնկալում է հիպերձայնային սպառազինություն տեղակայել «օդային, ցամաքային եւ ծովային հարթակներում՝ սկսած 2020-ականների կեսերից՝ հավասար ուժ ունեցող հակառակորդի դեմ զսպման առավելագույն արդյունքի հասնելու համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր