ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանով Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Բաբախանյանը, համատեղության կարգով, նշանակվել է Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Նախագահի համապատասխան հրամանագիրը, որը ստորագրվել է մարտի 13-ին, հրապարակվել է նախագահական պաշտոնական կայքում: