00:00:00

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ կա 4 վիրավոր

15:24, 13 մարտ 2023 Պատահարներ

Երեկ՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մարմաշեն խճուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 34-ամյա Արմեն Ս․-ի վարած Daihatsu մակնիշի և 40-ամյա Գագիկ Հ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արմեն Ս․-ն նրա ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ՝ 55-ամյա Ալինա Պ․-ն, 77-ամյա Նվարդ Պ․-ն և 20-ամյա Անահիտ Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրու» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղաս Խաչատրյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև Ոստիկանության Մուշի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Պետրոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ը մխրճվել է բեռնատարի հետնամասի մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր