Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բրիտանական Sky News հեռուստաալիքին հայտնել է, որ իր քաշը գրեթե կրկնակի նվազել է, իսկ հետագա նվազման դեպքում բժիշկները բազմաօրգանային անբավարարություն են կանխատեսում, գրում է ՌԻԱ Նովոստին։
Հեռուստաալիքի ներկայացուցիչներին թույլ չեն տվել այցելել քաղաքական գործչին հիվանդանոցում, սակայն փաստաբանի միջոցով հնարավոր է եղել հարցեր փոխանցել և ստանալ դրանց պատասխանները։
«Ի սկզբանե ես կշռում էի 120 կիլոգրամ, այժմ՝ 64: Եթե քաշս 60-ից նվազի, ապա բժիշկները կանխատեսում են բազմաօրգանային անբավարարության զարգացում։ Ես անընդհատ անկողնում եմ, ոսկորներս քայքայվում են, և դա տանջալի ցավ է պատճառում»,- գրել է Սաակաշվիլին:
Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն հայտնել է, որ քաղաքական գործչի առողջական վիճակն օրեցօր վատթարանում է։ Նրա խոսքով՝ Սաակաշվիլին այնպիսի տեսք ունի, կարծես «նցիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարի բանտարկյալ է»։